22.01.2025
Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը․ Խազարաձե
17.10.2019
Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը․ Խազարաձե

Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը: Այդ մասին հայտարարեց Անակլիայի նավահանգստի միջազգային կոնսորցիումի և երկրի խոշորագույն TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն: «Դա ոչ միայն նավահանգիստ է, որը հնարավորություն կունենա տասնյակ հազարավոր կոնտեյներներ տեղափոխող նավեր ընդունել: Անակլիայի շահագործումը նաև նոր աշխատատեղերի ստեղծում է: Մեր հաշվարկներով՝ Անակլիայի շինարարության արդյունքում 10 հազար նոր աշխատատեղ է ստեղծվելու: Անգլիական ճարտարապետական ընկերությունները արդեն իսկ ավարտել են «Անակլիա Սիթի» քաղաքի հատակագիծը: Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ է տրամադրել, որ պետք է ուղղվի Անակլիայի շինարարությանը: Վրաստանի կառավարության գործողությունները, սակայն, ուղղված են այս նախագծի դեմ», - պնդում է Խազարաձեն, որը, հիշեցնենք, անցած ամիս հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մտադրության մասին: Ըստ նրա, նա Անակլիայի շինարարության ընթացքի մասին միշտ զեկուցել է Իվանիշվիլիին: Հանդիպումներից մեկի ժամանակ Իվանիշվիլին խորհուրդ է տվել դադարեցնել այդ ծրագիրը: