24.11.2024
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դարձյալ դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իդլիբի էսկալացիան ի ցույց դրեց ՌԴ-Թուրքիա գործընկերության փխրունությունը

Իդլիբում ռազմական էսկալացիան ոչ միայն ցուցադրեց ՌԴ-Թուրքիա գեոպոլիտիկ գործընկերության փխրունությունը, այլ նաև փոխեց Էրդողանի վերաբերմունքն Եվրոպայի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Իվախնիկը:


Նա նշել է, որ Իդլիբի հարցով դիմելով ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Էրդողանը կարող էր հույս ունենալ, որ այդ օգնությունը սահմափակվելու է միայն քաղաքական հայտարարություններով ու կոչերով:


Ըստ նրա, երբ ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում, Ասադն որոշեց գրոհ սկսել Իդլիբի ուղղությամբ:


Նա հավելել է, որ այժմ Էրդողանը սպառնում է Եվրոպային փախստականներով, որոնց առջև նա կարող է բացել դարպասներն ու փախստականների հոսքն ուղղել դեպի ԵՄ: