11.07.2025
Քաղաքագետ. Էրդողանի մոտ հիսթերիկա է սկսվել
prev Նախորդ նորություն

Վրաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու չորրորդ դեպքը

Վրաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու չորրորդ դեպքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն:


Խոսքը 44-ամյա Վրաստանի քաղաքացու մասին  է, ով վերադարձել է Իտալիայից:


«Նա կիրակի է ժամանել և գրեթե առանց որևէ նշանների: Ավելի ուշ նա ջերմել է և անձամբ դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտնել է պաշտոնյան:


Մինչ այս Վրաստանում կորոնավիրուսը ախտորոշվել էր երեք քաղաքացու մոտ՝ Իրան այցելած երկու տղամարդու, ինչպես նաև մի երիտասարդ կնոջ, ով վերադարձել էր Իտալիայից:

ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին Մոսկվայում
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ