Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը օրենքի շրջանակներում հետապնդելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պետական և տնտեսական ահաբեկչության համար: Նա նշել է, որ գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությանը միլիոնավոր իրանցիների ներկայությունը ծանր ապտակ էր ԱՄՆ-ի իշխանություններին, որի ազդեցությունը շարունակվելու է, քանի դեռ այդ երկիրը չի հեռացել Արևմտյան Ասիայից: