26.11.2024
Աքշեները քննադատել է Էրդողանին՝Մոսկվայում բանակցությունների համար
prev Նախորդ նորություն

Թուրքիայի միջամտությունն Իդլիբում՝բարդացրել է Դամասկոսի և նրա դաշնակիցների վիճակը

Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ն՝Սիրիայում Թուրքիայի հետ վերջին հակամարտության ընթացքում հաղթանակ է տարել՝դանդաղեցնելով Իդլիբի վրա հարձակումը, սակայն Մոսկվայի ռազմավարությունը Սիրիայի հարցում դարձել է ավելի խոցելի: Դա կապված է Սաուդյան Արաբիայի կողմից օրերս հայտարարված նավթային պատերազմի հետ, որը նպատակ ունի թուլացնել Սիրիայի վերականգնման ֆինանսական հիմքը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Փոլ Սոնդերսը:


Նա նշել է, որ Թուրքիայի միջամտությունն Իդլիբում՝բարդացրել է Դամասկոսի և նրա դաշնակիցների վիճակը՝ամբողջ Սիրիայի նկատմամբ հսկողություն հաստատելու առումով:


Նրա խոսքով, ՌԴ-ն կարողացել է հասնել հրադադարի Իդլիբում՝դրանով կանխելով Թուրքիայի կողմից ավելի մեծ վնաս հասցնելու հնարավորությունը: