ԱՄՆ-ի պատժամիջոցներն ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի պաշտպանական և ռազմական ուժի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Հուսեյն Դեհղանը: Նա նշել է, որ Իրանի պաշտպանական և ռազմական ոլորտների բյուջեն չի կրճատվել: Նա հավելել է, որ ռազմական տեսակետից, Իրանն այսօր շատ ավելի բարձր դիրք ունի, քան երեք տարի առաջ, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց իշխանությունը: