22.04.2025
 Թուրքիան հաջողություններ է գրանցել սեփական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. «5-րդ շարասյուն» պետք է փնտրել Ալիևի թիմում

«5-րդ շարասյուն» պետք է փնտրել ոչ թե ընդդիմության շարքերում, այլ իշխանական թիմում: Այդ մասին հայտարարել է Մուսավաթ կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլին՝մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով ընդդիմությանը մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն՝ երկրի ապակայունացման համար օգտագործելու մեջ:


Նա նշել է, որ աշխարհի առաջնորդները դրական կոչերով են հանդես գալիս՝հասարակությունները համախմբելու համար:
Ըստ նրա, Ալիևը սպառնում է ու երկրում ներքին թշնամիներ է փնտրում:


Նա հավելել է, որ իրականում թշնամիներ պետք է փնտրել իշխանության վերին օղակներում ու անհիմն է մեղադրել դեմոկրատական ընդդիմությանը:


 


 

«Հանցագործության կանխումը մի քաղաքականացրեք». Արցախի ոստիկանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան