Թրամփի հակաիրանական ուղենիշն ամրապնդել է Իրանում աջ պահպանողականների դիրքերը: Դա ցույց տվեցին նաև Մեջլիսի ընտրությունները: Աջ պահպանողականները ստացան մեծամասնություն խորհրդարանում, իսկ նախագահ Հասան Ռոհանիի դիրքերը թուլացան: Այդ մասին հայտարարել է իրանագետ Նինա Մամեդովան: Նա նշել է, որ Ալի Խամենեի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքերն ամրապնդվել են: Նրա խոսքով, երբ կնքվի նոր միջուկային համաձայնագիր, ապա իրանցիները կտեսնեն, որ այն ինչը չէր կարողանում անել Ռոհանին, արեց Ալի Խամենեին ու հոգևորականների դիրքերն Իրանում էլ ավելի կամրապնդվեն: