Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը (ԹուրքԽՎ) Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած նիստի արդյունքներով ընդունել է Բաքվի հռչակագիրը: 47 կետից բաղկացած հռչակագրի համաձայն՝ Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա եկող տարի Ղազախստանում: Փաստաթղթում արտացոլված են պետությունների միջև փոխհարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ կազմակերպության աջակցության, մոդելային օրենքների մշակման, մշակութային արժեքների պահպանմանն ուղղված ջանքերի միավորման և ԹուրքԽՎ անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման վերաբերյալ դրույթները: Հռչակագրում նշված է նաև ԹուրքԽՎ անդամների՝ առևտրաներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով՝ Թուրքական առևտրաարդյունաբերական պալատի ձևավորման կարևորությունը: ԹուրքԽՎ-ի լիագումար նիստում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը նախագահությունը փոխանցել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովին: