24.11.2024
Ռազմական տարիների կոփված բարեկամությունը հուսալի հիմք է հարաբերությունների համար. Պուտին
prev Նախորդ նորություն

Հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով ազատ ինքնորոշման իրավունքը. Միրզոյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Միրզոյանն, ըստ ԱՀ ԱԺ տեղեկատվության, Արցախ է ժամանել նախօրեին՝ մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահները առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ամփոփել են խորհրդարանական համագործակցության անցած ժամանակաշրջանը և վստահություն հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ:


Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ եւ կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:


Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները:


Առավոտյան տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Աշոտ Ղուլյանը և Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, այցելել Շուշի ու ծաղիկներ խոնարհել բերդաքաղաքը ազատագրողներին նվիրված և Վազգեն Սարգսյանի հուշարձաններին: