5.07.2025
ՀՀ 15 քաղաքացիներ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում. նրանք լքել են տարածքը
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:


Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցները` կարևորելով այդ ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգումը:


Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմապլանային համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում կորոնավիրուսի համաճարակին և դրա հետևանքներին հակազդելու հարցերում:


Բացի այս, կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Երևանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Իսրայելի հետ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով