2019-ի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26,7 տոկոսով, տեղեկացնում է Trend-ը՝ վկայակոչելով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մամուլի ծառայությանը: Այս մասին հայտարարվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովի միջև կայացած հանդիպմանը: Կողմերը նշել են, որ ապրանքաշրջանառության մեծացմանը նպաստող գործոններից մեկն էլ տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումն է: Նշվել է, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալի աճին նպաստելու է նաև երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը: