30.06.2025
Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը
02.12.2019
Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Բաքու: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցությունը հանդիսանում է ՌԴ արտաքին քաղաքական առաջնահերթություններից, Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է: Ելնում ենք այն բանից, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև բանակցությունների հիմքով: Որպես ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլև հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ հետագայում ևս կաջակցենք խաղաղ կարգավորմանը», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Լավրովի խոսքերը: