25.11.2024
Բաղդասարով. Էրդողանը վերադառնալու է Սիրիայում իր ազդեցության մեծացման ռազմավարությանը
prev Նախորդ նորություն

Ժիրինովսկին կոչ է արել ստեղծել Ռուսաստանյան Կոնֆեդերացիա՝նախկին ԽՍՀՄ տարածքում

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ էր արել ստեղծել Ռուսաստանյան Կոնֆեդերացիա, որին կանդամակցեն նախկին ԽՍՀՄ երկրները:


Նա նշել է, որ այդ հարցի շուրջ պետք է պայմանավորվել Ղազախստանի, Միջին Ասիայի երկրների, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, ՀՀ-ի ու Վրաստանի հետ:


Ըստ նրա, Ռուսաստանյան Կոնֆեդերացիայի անդամները կունենան մաքսիմում իրավունքներ, իսկ կենտրոնը լուծելու է միայն արտաքին քաղաքականության, ֆինանսների, կապի, էներգետիկայի, էկոլոգիայի հարցերը:


Ըստ նրա, այժմ բարեհաջող ժամանակահատված է եվրասիական տարածքի և հետխորհրդային տարածքի միավորման համար: