20.04.2025
Ադրբեջանը նավթ է արտահանել Բելառուս
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուն

Ադրբեջանի ՆԳՆ հաստատել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալության փաստը: Այդ մասին փոխանցում է Turan-ը:


ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ մարտի 22-ին Բաքվի Նիզամիի շրջանում Յաղուբլուի մեքենան բախվել է քաղաքացի Էլհան Ջեբրաիլովի մեքենային:


Ըստ հաղորդագրության, Յաղուբլուն ՃՏՊ-ից հետո հարվածներ է հասցրել Ջեբրաիլովին և նրա կնոջը:


Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության հոդվածի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:


 


 


 

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի է նշանակվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար