Նավթի գների անկումից Ադրբեջանի կորուստները կարող են կազմել մինչև 1 մլրդ դոլար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկումից Ադրբեջանի տնտեսական կորուստները կարող են կազմել մինչև 1 մլրդ դոլար: Այդ մասին ապրիլի 14-ի կառավարության նիստին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե նավթի գները չհաջողվի բերել անհրաժեշտ մակարդակի, մենք կունենանք լրացուցիչ կորուստներ, որոնք կարող են հասնել 700 մլն, անգամ՝ 1 մլրդ դոլարի»,- ասել է Ալիևն ապրիլի 14-ի կառավարության նիստին։
Նրա խոսքով, եթե նավթի գները չվերականգնվեն, երկիրը կկրի լրացուցիչ կորուստներ, տեղի կունենա արժութային պահուստների նվազում։ "150 երկիր արդեն դիմել է ԱՄՀ-ին և Համաշխարհային բանկին՝ օգնության համար, սակայն Ադրբեջանն այդ ցանկում չկա", - ասել է նա։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ համավարակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «լավ զարգացման համար անհրաժեշտ է կայուն տնտեսություն, ինչի համար էլ պետք է անցկացնել բարեփոխումներ՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում»։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր կկրի ամենամեծ հարվածը։ 2020-ին, ըստ ԱՄՀ-ի, համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով։
ԱՄՀ-ն Ադրբեջանում 2020-ին կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 0,7 տոկոս աճ։