24.11.2024
Վստահ եմ՝ ԵԱՏՄ-ն կօգնի մեզ դուրս գալ ճգնաժամից նվազագույն կորուստներով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել է ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։


ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների արտաքին քաղաքականության ասպարեզում համակարգման ակտուալ հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև հակազդեցությանը կորոնավիրուսային վարակի համաճարակին, ինչպես նաև դրա հետևանքներին, քննարկել են բժշկակենսաբանական անվտանգության ընդհանուր խնդիրներ։


Անդրադարձ է եղել նաև Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությանն ԱՊՀ շրջանակում։