Վրաստանում սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Մասնավորապես, մայիսի 29-ից կգործի ներքաղաքային հասարակական տրանսպորտը (ավտոբուսներ և մետրո): Հունիսի 1-ից` բացօթյա ռեստորանները և սրճարանները: Հունիսի 1-ից` բոլոր տեսակի խանութները և մոլերը: Հունիսի 8-ից` հյուրանոցները և փակ տեսակի ռեստորաններն ու սրճարանները: Հունիսի 8-ից` միջքաղաքային տրանսպորտը Պետական սահմանները բացվելու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա։