22.11.2024
ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է. խոսնակ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սկսել է տեղեկատվական դիվերսիաներ. փորձագետը զգուշացնում է

Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ է հրապարակել, որը հարցեր է առաջացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետՍամվել Մարտիրոսյանը, ով տեղադրել է այդ տեսանյութն ու մի քանի տարօրինակ հանգամանքների մասին նշել:


Տեսանյութում երեւում է, որ ինչ-որ վայրում արկ է պայթում: Սամվել Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված տեսանյութ է, որն իր մեջ տարօրինակություն է պարունակում, որովհետեւ իրենք հայտարարում էին, որ գիշերային հարվածներ են հասցրել: Այստեղ ստվերներից երեւում է, որ կեսօրից մի քիչ էն կողմ է:


Բայցի այդ, երբ դանդաղեցնում ենք տեսանյութը, տեսնում ենք, թե որ կողմից է գալիս հարվածը: Իրականում հարվածտը գալիս է թիկունքից: Ակնհայտ է, որ սա հնարավոր չէր, որովհետեւ, եթե ենթադրաբար սա մեր դիրքերն են, ապա նաեւ խրամատներից երեւում է, թե որ ուղղությամբ է գտնվում հակառակորդը: Այնպես որ հնարավոր չէ, որ ռումբը կամ ներքեւի աջ անկյունի ուղղությունից, որը փաստացի, ըստ իրենց ներկայացվածի հայկական դիրքերի կողմն է»:



Մարտիրոսյանը նաև զգուշացրել է, որ ադրբեջանցիները կոտրված հայկական ֆեյսբուքյան հաշվիներով ապատեղեկատվություն են տարածում:


Սա կոտրված հայաստաանյան օգտատիրոջ պրոֆիլ է. մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը, իսկ իր տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ տեղադրել է տվյալ պրոֆիլըԼ


«Մի հավատացեք սենց բաների։ Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին», - նշել է նա: