4.07.2025
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է. խոսնակ

ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին VERELQ-ին հայտնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։


Նա տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, որպեսզի հստակեցվի, թե ինչ ձևաչափով է կայանալու այդ քննարկումը:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, որը պայմանավորված է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ռազմական բախումներով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել էր հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստ:


 


 

Ադրբեջանը սկսել է տեղեկատվական դիվերսիաներ. փորձագետը զգուշացնում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով