Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սերգեյ Խատիլևը: Նա նշել է, որ այսօրվա Իրանը զարգացած երկիր է և Թեհրանը տիրապետում է տարբեր զինատեսակների ու կարող է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները: Ըստ նրա, ԱԹՍ-ները հնարավոր է չեզոքացնել կամ հրթիռներով կամ զենիթա-հրետանային կրակով: