Թուրքերը հայտարարում են, որ չեն ցանկանում Իդլիբը գրավել, սակայն կան թուրք քաղաքական գործիչներ, ովքեր այլ բան են հայտարարում, որ սիրիական հողերը ժամանակին Թուրքիայի մաս են կազմել: Թուրքերն երազում են վերականգնել իրենց պատմական սահմանները: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը: Նա նշել է, որ Էրդողանը մի բան է հայտարարում, մեկ այլ բան՝մտածում, իսկ անում՝երրորդ բանը: Ըստ նրա, թուրքերը սուվերեն Սիրիայի տարածքում անօրինական են գտնվում: Նրա խոսքով, Թուրքիայի գործողությունները Սիրիայում բնութագրվում են, որպես ագրեսիա և օկուպացիա: