24.11.2024
Արցախին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը վերականգնվել է
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:


Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:


Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն: