Արցախին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը վերականգնվել է
Արցախին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որն ուղղվում է HALO Trust-ի ականազերծման աշխատանքներին, վերականվել է:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը:
Փոփոխությունն օգնություն է նախատեսում Արցախին 1․4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:
Միացյալ Նահանգները ֆինանսավորում են մարդասիրական ծրագրերն Արցախում 1998 թվականից: Արցախին օգնությունը վաղուց հարձակումների է արժանանում Ադրբեջանի ռեժիմի կողմից:
Տասնյակ հազարավոր փաստաբաններ կապ են հաստատել Կոնգրեսի հետ, որպեսզի ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ականազերծման հարցում ANCA-ի առցանց պորտալների միջոցով շարունակվի։