ՄԱԿ գլխավոր քարտուղարը ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին ապաէսկալացիայի կոչ է արել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ և նրանց հորդորել անհապաղ կարգավորել իրավիճակը սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Պարոն Գուտերեշն այսօր առավոտյան խոսեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում գխավոր քարտուղարը իր մտահոգությունը հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ»,- ասել է Դյուժարիկը:
Նրա խոսքով, գլխավոր քարտուղարը նորից կրկնել է անհապաղ և լիակատար ապաէսկալացիայի իր կոչը:
Դյուժարիկն ասել է, որ Գուտերեշը նաև երկու երկրների ղեկավարներին կոչ է արել զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու վերադառնալ բանակցություններին: