Ադրբեջանի Նավթային պետական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել է Բելառուսին նավթ մատակարարելու հնարավորության մասին: «Սրա վերաբերյալ բանակցություններ են տարվել և մենք սկզբունքորեն պատրաստ ենք, կարող ենք առաջվա պես մատակարարել։ Մենք ունենք, ինչպես գիտեք, Azeri-light նավթը, սակայն որևէ կոնկրետ բան սրա վերաբերյալ դեռևս չկա»,- ասել է Ահմեդովը։