Լոնդոնի կենտրոնում ադրբեջանցիները փորձել են ծեծկռտուք սադրել հայերի հետ
Լոնդոնի կենտրոնում հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, երբ նրանք Քենիգսթոնի շրջանում նույն փողոցի վրա դեմ դիմաց ցույց էին իրականացնում:
Նշվում է, որ ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի:
Նրանք բացականչում էին «Հայաստան», «Արցախ», իսկ դիմացի մայթին բողոքի ակցիա էին իրականացնում ադրբեջանցիները, որոնց ձեռքին կային Ադրբեջանի դրոշներ եւ Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում սպանված ադրբեջանզի զինծառայողների լուսանկարները:
Նշվում է, որ ադրբեջանցիներից մեկը անցնել է մայթը և փորձել խլել հայ ցուցարարի ձեռքի պաստառը, ինչը քաշքշոցի առիթ է դարձել:
Ինչպես հայտնում է yerkir.am-ը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Այդ մասին ասել է Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։
Նա տեղեկացրել է, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
«Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, և ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ Հայ համայնքի ներկայացուցիչների պահանջով ոստիկանների թիվն ավելացել է և կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին»,- գրում է yerkir.am-ը։