26.05.2025
Լոնդոնի կենտրոնում ադրբեջանցիները փորձել են ծեծկռտուք սադրել հայերի հետ
prev Նախորդ նորություն

Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով Մոսկվայի միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:


Նա նշել է, որ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ:


«Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, շեշտվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական ջանքերի պատրաստակամությունը»,- տեղեկացրել է Պեսկովը:

Լավրովն Արա Աբրահամյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան