7.11.2025
 Ռեֆորմիստների որակազրկումը կբերի պահպանողականների գերիշխանությանն Իրանի խորհրդարանում
21.02.2020
Ռեֆորմիստների որակազրկումը կբերի պահպանողականների գերիշխանությանն Իրանի խորհրդարանում

Ռեֆորմիստական և չափավոր թեկնածուների զանգվածային որակազրկումը կհանգեցնի Իրանի խորհրդարանում պահպանողականների գերակայության: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է փորձագետ Համիդռեզա Ազիզին: Նա նշել է, որ այն խորհրդարանը, որտեղ գերիշխում են պահպանողականները խնդիրներ է ստեղծելու Իրան-Արևմուտք մերձեցման համար: Ըստ նրա, պահպանողականների հաղթանակն ընտրություններում կհանգեցնի Իրանի արտաքին քաղաքականության ավելի անզիջում վերածվելուն: Փետրվարի 21-ին Իրանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: 290 պատգամավորական տեղի համար կպայքարեն ավելի քան 7.000 մարդ: Ընտրությունները կանցնեն 208 ընտրատեղամասերում: Իրանում ընտրությունների անցկացման շտաբի պետ Ջաֆալ Օրֆը փետրվարի 19-ին հայտարարել է, որ 83 միլիոն իրանցիներից ընտրելու իրավունք ունեն 57 միլիոն 918 մարդ: Ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք: Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում: Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: