27.11.2024
Ախալքալակում իրավիճակը թեժ է. սպանությունից հետո այրվել են տներ, կան տուժածներ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել։


Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ Արցախում հաստատված դեպքերի թիվը 251 է, որոնցից 227-ն առողջացել է։  


Նոր վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:


COVID-19-ի ախտորոշմամբ 13 հոգի ապաքինվել է և լքել մեկուսացման վայրը: Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7071 փորձանմուշի հետազոտություն: Կա 44 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 23 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել:


Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: