14.12.2024
Ստեղծվում է անցումային արդարադատության գործիք. օրինագիծը դրվել է հանրային քննարկման
prev Նախորդ նորություն

Ախալքալակում իրավիճակը թեժ է. սպանությունից հետո այրվել են տներ, կան տուժածներ

Այսօր ժամը 19-ի սահմաններում Ախալքալակի «Խաս Բախչա» այգու մոտ տեղի են ունեցել ջարդեր, կան զոհեր։ Երիտասարդների խումբը ջարդել է հյուրանոցի պատուհաններն ու դռները, ինչից հետո հրդեհել։


Ըստ Jnews.ge կայքի, նախնական տեղեկություններով՝ ամեն բան սկսվել է Կուլիկամ գյուղի մի երիտասարդ բնակչի սպանությունից։


Ախալքալաքի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ բախումը տեղի է ունեցել ծնունդով Դիլիսկա և Կուլիկամ գյուղի բնակիչների միջև, ովքեր դեռևս տարիներ առաջ ծագած վիճաբանություն են ունեցել:


Կուլիկամցի երեք եղբայրների և ծնունդով Դիլիսկա գյուղից Սամվել Գաբրիելյանի որդիների միջև այսօր կրկին բախում է տեղի ունեցել, հնչած կրակոցների հետևանքով մահացել է Կուլիկամի բնակիչ Վ.Մ.-ն, ինչից բորբոքված և վրդովված կուլիկամցիները հրդեհել են Ախալքալաքի կենտրոնական հատվածում գտնվող Սամվել Գաբրիելյանի հյուրանոցը, այնուհետև նրա և որդու տները, ինչպես նաև Կլիմենտ Քոսյանի և Գենա Զարմարյանի տները:


Վերջիններս, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես գտնվել են դեպքի վայրում:


Հրշեջ ծառայությունն արդեն հանգցրել է հրդեհները, սակայն ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրերը: Առայժմ Ախալքալաքում քաոսային իրավիճակ է:


Վերակենդանացման բաժանմունքում է Սամվել Գաբրիելյանը, ով, ըստ աղբյուրի,  ծեծի է ենթարկվել:


Ըստ Վրաստանի ՆԳՆ, գործ է հարուցվել ՔՕ-ի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի անօրեն գնում-պահում) հոդվածներով:


Թարմացված տեղեկատվության համաձայն, Ախալքալակում հրդեհված տների թիվը հասել է երեքի։ Բոլորը կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ։ Առաջինն այրել են հյուրանոցը, կոտրել պատուհաններն ու դռները։ Դեպքի վայր է ժամանել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։