ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել. պետությունների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ գլխավոր քարտուղարը խոր մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին: «Նա առավելագույն զսպվածության կոչ է անում՝ երկու երկրների միջև լայնամասշտաբ հակամարտությունը աղետ կդառնա»,- ասել է Դյուժարիկը: