Վրաստանի Մարնելուիի շրջանի ադրբեջանցի բնակիչները հերթական բողոքի ցույցի են դուրս եկել: Բողոքում են հատկապես Ղաչաղան գյուղի ադրբեջանցի բնակիչները: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, գյուղացիները բողոքում են մասնավոր անձանց արոտավայրերի վաճառքի դեմ: Նրանք նշում են, որ թույլ չեն տա օգտագործել այդ տարածքները: Նշվում է, որ բողոքի ակցիայի անցկացման վայր իրավապահներ են ժամանել: Գյուղացիները միևնույն է մտադիր են շարունակել ակցիան, մինչեւ իրենց պահանջները կբավարարվեն: Նշվում է նաև, որ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայամանավորված Մառնեուլին խիստ կարանտինային գոտի է հայտարարվել եւ փակվել է մարտի 22-ից: