Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, 16 պացիենտ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության Stopcov.ge կայքը: Ընդհանուր առմամբ մայիսի 28-ի դրությամբ հարևան Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 738 մարդ, նրանցից 153-ը բուժում է ստանում, 573-ն առողջացել են ու դուրս գրվել հիվանդանոցից: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Արտերկրից Վրաստան բուժման համար տեղափոխվել է երեք քաղաքացի: Բացի այս, կարանտինի ռեժիմում գտնվում է 3 076 մարդ, 250-ը՝ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ: