23.11.2024
Հակառակորդը դիմել է զենքի ուժին. մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ԱԳՆ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տարածած հայտարարության մեջ:


«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի VERELQ-ը հայտել էր, որ հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ "Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն", - գրել է նա։


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը», - նշում է նա:


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»: