Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա. Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
Այդ մասն հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի VERELQ-ը հայտել էր, որ հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ "Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն", - գրել է նա։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը», - նշում է նա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»: