«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը: Նրա խոսքով, «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնությունը Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ շաբաթական յոթ թռիչք իրականացնելու համար: «Մեկնարկը երկու թռիչքով կտրվի այս գարնանը, ամռանը մոտ: Այժմ ընթանում են ավիաընկերության աշխատանքային գործընթացները՝ օդանավակայանների հետ համաձայնագրեր կնքելու համար», - ասել է Չերնյակը: