24.11.2024
ԵՏՀ-ն բիզնեսի հետ քննարկում է Օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:


Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:


Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12599 փորձանմուշի հետազոտություն: