Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հունվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Վրաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված խնդիրներ: