Թուրքիան Վրաստանում գտնվող Մառնեուլի (ռազմական) օդանավակայանի արդիականացման համար կտրամադրի 1,5 միլիոն թուրքական լիրաի համապատասխան ֆինանսական աջակցություն (մոտ. 200 հազ ԱՄՆ դոլար): Այս գումարը ծախսվելու է ռազմական տեխնիկայի արդիականացման վրա: Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության միջև նյութատեխնիկական ապահովման ոլորտում իրականացված երկու արձանագրությունները այսօր վավերացվել է (Վրաստանի խորհրդարանի) Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստում: Կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին շնորհակալություն հայտնեց Թուրքիային ֆինանսական աջակցության համար և նշեց, որ Խորհրդարանն ամեն տարի վավերացնում է նման պայմանագրեր: Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ռազմական ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի վերջին: