ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընթանում են ծրագրված հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ, որոնց արդյունքում պետք է արվի հաղորդագրություն ԶԼՄ-ների համար:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ընթանում են պլանային հանդիպումներ, որոնց արդյունքներով համապատասխան հաղորդագրություն կարվի ԶԼՄ - ների համար», - ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Գործողությունները, որոնք Բաքվում անվանում են "հակահարձակում", ընթանում են ռազմաճակատի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում:
Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր մոբիլիզացիա։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք մտցնելու մասին: