Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: