27.04.2024
ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հաստատում են սիրիացի գրոհայինների մասնակցությունը ԼՂ-ում մարտերին
prev Նախորդ նորություն

Կոտայքի մարզի օդային տարածքում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի ԱԹՍ. Շուշան Ստեփանյան

ՀՀ օդային տարածքում այսօր երեկոյան աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:


Երևանի որոշ վարչական շրջաններում և մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Աբովյան քաղաքում լսվել եմ պայթյունների ձայներ: Մարդկիկ անհանգստացած գրառումներ էին կատարում ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ հարցնելով, թե ինչ պայթյունների ձայներ են լսվում:


Նրանք նաև հայտնել են, որ մինչ այդ օդում երևացել են ինքնաթիռներ, որից հետո գործի է դրվել ՀՕՊ համակարգերը։


ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շտապեց տեղեկացնել, որ դրանք պայթյուններ չեն, այլ ՀՕՊ համակարգի հրթիռների ձայներն են: «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում»,- նշել է նա։


Այնուհետև ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մանրամասնեց. «ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»։


Մինչ այդ ՊՆ-ն հայտնել էր, որ հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։


"ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն", - ասված է հայտարարության մեջ։

ՀՕՊ ստորաբաժանումները Արցախում խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու. ՊՆ
Հաջորդ նորություն next