23.11.2024
Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հաստատում են սիրիացի գրոհայինների մասնակցությունը ԼՂ-ում մարտերին

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հաստատում են Սիրիայի եւ Լիբիայի գրոհայինների մասնակցությունը Ղարաբաղում մարտերին:


«ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգի փաստը՝ հաշվի առնելով Սիրիայից և Լիբիայից դեպի տարածաշրջան գրոհայինների տեղափոխումը։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իրենք ստույգ տեղեկություն ունեն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։


ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Թուրքիայից դեպի Ադրբեջան հարյուրավոր սիրիացի վարձկաններ փոխադրող տասնյակ տրանսպորտային փոխադրումների մասին հաղորդումներն ապացուցված են և ճշմարիտ», - հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբից։