ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունը բարձրացրել է ՌԴ-ի միջազգային հեղինակությունն ու որակական նոր խթան է տվել ՌԴ բանակի զարգացմանը: Ըստ նրա, Սիրիայում մարտական փորձ են ձեռք բերել բոլոր ռազմական շրջանների ղեկավարներն ու սպայական կազմը, այդ թվում ռազմա-օդային ուժերի ու ՀՕՊ ուժերի հրամկազմը: Նա հավելել է, որ ՌԴ-ն այժմ ունի բարձր որակավորում ունեցող բազմաթիվ օդաչուներ: