Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները: