ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել: Թաթոյանը, մասնավորապես, գրել է. «Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիքը ծիծաղելի:Յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները»: