Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի վարակման 196 նոր դեպք է հաստատվել, 31 մարդ առողջացել է: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության Stopcov.ge կայքը: Վարակվածների ընդհանուր թիվը 2758, առողջացել է 1412 մարդ, գրանցվել է 19 մահ: Այլ երկրներից բուժման համար Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի, նրանցից 38-ը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության զինծառայողներ են: 6633 մարդ գտնվում է կարանտինի և մեկուսացման ռեժիմում, 836 մարդ դեռ հիվանդանոցներում է՝ բժիշկների հսկողության տակ: