17.09.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին ապաէսկալացիայի կոչ է արել
22.07.2020
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին ապաէսկալացիայի կոչ է արել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ և նրանց հորդորել անհապաղ կարգավորել իրավիճակը  սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Պարոն Գուտերեշն այսօր առավոտյան խոսեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում գխավոր քարտուղարը իր մտահոգությունը հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքով, գլխավոր քարտուղարը նորից կրկնել է անհապաղ և լիակատար ապաէսկալացիայի իր կոչը: Դյուժարիկն ասել է, որ Գուտերեշը նաև երկու երկրների ղեկավարներին կոչ է արել զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու վերադառնալ բանակցություններին: