25.11.2024
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է ԼՂ հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասին
prev Նախորդ նորություն

Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող

Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց:


Այդ մասին հայտնում է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:


Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս՝ ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։


ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ լրագրողին տեղափոխել են հիվանդանոց։


Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը՝ Յուրի Պետրովիչ Կատյոնկն է, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները:


Այսօր ավելի վաղ արդրբեջանական զինուժը հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցուն: